ՊՆ հայտարարությունը դասական պետական դավաճանություն է․ Քաղաքացիներն արձագանում են ՊՆ-ին
Քաղաքական
19:27 25/03/2025
Հայաստան

ՊՆ հայտարարությունը դասական պետական դավաճանություն է․ Քաղաքացիներն արձագանում են ՊՆ-ին

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․

«ՊՆ հայտարարությունը դասական պետական դավաճանություն է

Վերջին օրերին ի հեճուկս հանցավոր վարչախմբի լռության` մամուլը լեցուն էր տեղեկություններով, որ ադրբեջանակն կողմը Սոթքում և բազմաթիվ այլ տեղերում կրակում է: Եվ ահա Պաշտպանության նախարարությունը հայտարարությունա տարածել, որտեղ բառացի նշվել է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։

Այսինքն ինչա՞ նշանակում չեն թիրախավորում ՀՀ տարածքը: Իրանք իրանցով օդ ե՞ն կրակում, թե՞ իրար վրա են կրակում: Պարզա չէ, որ էս մառազմը ուղղվածա նրան, որ թաքցնեն մեր սահմանների վրա կրակոցները:

Փաստացի փաշինյանական վարչախումբը ոչ միայն պատասխան կրակ չի վարում լռեցնելու թշնամական կողմին, այլև էժանագին ստեր տարածելով փափուկ բարձ է դնում հայ հանրության գլխի տակ: Եվ այո սա վարչախմբի կողմից դրսևորվող դասական պետական դավաճանության հերթական դրվագն է»:

Հենակետ կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանն էլ գրում է․

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք, սակայն, չեն թիրախավորում ՀՀ տարածքը։

Սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը կրակում է կամ օդ, կամ սեփական դիրքերի ուղղությամբ։

Ինչպես կասեր «դասականը»` աննախադեպ է...»։

Քաղաքագետ Արա Պողոսյանն էլ նույն թեմայի հետ կապված արձագանքում է․ «Սրանք մանկամիտ էլ չեն։ Երևի ազերիներն իրար վրա են կրակում»։

Իսկ ահա Վարդան Ավագյանն այսպես է արձագանքել․ 

«6-րդ օրն է արդեն կրակում են։ Հասկանալով, որ արդեն չեն կարող թաքցնել, հայտարարություն են տարածել։

Վերջին նախադասությունն էլ գրել են՝ ասելու համար, որ կրակեն-չկրակեն էլ չեն հայտարարելու։

նիկոլը և նրա հետևանքները...»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՊՆ հայտարարությունը դասական պետական դավաճանություն է․ Քաղաքացիներն արձագանում են ՊՆ-ին